Պահոց | 3:31 ե.

Հրեշ(տակ)ների դպրոցը

12 Փտր

Արդեն մի ամիս է, ինչ Հ1-ով ցուցադրում են «Հրեշտակների դպրոց» կոչվող սերիալը: Էս սերիալին չէինք անդրադառնա, եթե այն չվերաբերեր այնպիսի կարևոր ոլորտի, ինչպիսին կրթությունն է: Ֆիլմի ռեժիսորը Ելենա Արշակյանն է: Եթե «Որբերի» կամ «Աննայի» դեպքում կարող էինք հանգիստ լինել (դե հիմա, թող տատիկները նայեն, ուրախանան), էս դեպքում լռելը հաստատ ճիշտ չի:


Նախորդ տարի Ռուսաստանի Առաջին ալիքը սկսեց ցուցադրել ռեժիսոր Վալերիա Գայ-Գերմանիկայի Школа սերիալը: Այն մեծ արձագանք ստացավ ինչպես հասարակական գործիչների, այնպես էլ աշակերտների ծնողների շրջանում: Ռեժիսորը փորձել է 69 սերիաներում ներկայացնել ռուսական դպրոցի թերի կողմերը: Արդյունքում՝ քննարկումներ, տարբեր կարծիքներ ու հեռուստաբանավեճեր: Անձամբ ես կարծում եմ, որ այն շատ ճիշտ է ներկայացրել ռուսական դպրոցներում տիրող իրավիճակը, քանի որ ռեժիսորը հստակ նպատակ ունի ֆիլմի միջոցով ցույց տալու բացասականը, որ աշակերտների ծնողները, ինչու չէ՝ հենց իրենք՝ աշակերտները, ոլորտի պատասխանատուները դիտելով ֆիլմը՝ փորձեն ինչ-որ բան փոխել դեպի լավը: Իսկ ռուս ռեժիսորին նմանակող Ելենա Արշակյանի միակ մտածմունքն այն է, թե ինչ նկարի, որ հեռուստաէկրանների մոտ պահի 12-ից 16 տարեկան քյառթու տղաներին ու աղջիկներին: Մի խոսքով՝ ամեն ինչ հանուն ռեյթինգի…

Հայ հասարակական ու քաղաքական գործիչները, կարծես նմանակելով իրենց ռուս գործընկերներին, սկսել են բացասական կարծիքներ հայտնել «Հրեշտակներ դպրոցի» մասին: Մասնավորապես պատգամավոր Ռուզան Առաքելյանը քննարկումներից մեկի ժամանակ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի ներկայությամբ կարծիք հայտնեց, որ սերիալը բացասական երևույթներ է քարոզում, որին ի պատասխան Ալեքսան Հարությունյանն ասել է, որ տարբեր դպրոցներից սերիալն իրենց դպրոցում նկարահանելու առաջարկներ են ստանում:

Արա