Tag Archives: վերջին զանգ

Հակադպրոցական պոստ (մաս 1)

4 Փտր

Դպրոցը չեմ սիրում: Էնքան չեմ սիրում, որ վինետկա չունեմ, որ վերջին դասին ու վերջին զանգին չմասնակցեցի, որ վիպուսկնո չգնացի ու համարյա եղբորս էի ուղարկելու ատեստատիս հետևից: Ու դասատուներիցս ոմանց էնքան չէի սիրում, որ «Արևածաղիկ»-ում հոդված տպագրեցի մեր ֆիզիկայի դասատուի ու նրա թոռան մասին: Ու հիմա հակադպրոցական պոստերի շարք եմ սկսում! 🙂

Նախ որոշեցի հայ աշակերտներին դասակարգել 😀 Սկսեցինք!

1.Սովորողներ: Էս ամենաանմեղն ա: Էն որ միշտ 5 են ստանում: Էն որ երբ զանգում ես, ինքը դաս ա անում: Էն որ բոլորն իրանից են իմանում տնայինը: Էն որ իրանց դասից փախնելուց մի օր առաջ պիտի սկսես համոզել, որ ինքն էլ գա: Բայց իրանք հիմնականում անվնաս են:


2.«Կինոյի տղա»: Ինչպես բոլոր ֆիլմերում ու կլիպներում «կինոյի տղա» կա, դասարանում էլ «դասարանի տղա» կա: Նրա բարեկամները ապրում են Ամերիկայում ու իրան էնտեղից շոր-մոր են ուղարկում ու նա 10 տարի պնդում ա, որ շուտով Ամերիկա ա գնալու: Ինքը թույն հեռախոս ունի: Զուգահեռ «դասարանի տղայի» հետ ինքը դոստ չի լինում հիմնականում:

3.«Փչացածներ»: Իրանք ամենուր են՝ դասարաններում, կուրսերում, ամենուր՝ էն էլ խմբով: Ձմռանը փորը բաց են ման գալիս: Հիմնականում Բրյուսով են ընդունում կամ էլ պապան ինչ-որ ուսումնարանում դասավորում ա: «Դասարանի տղայի» հետ են մոտիկ ու մյուսների հետ առանձնապես չեն շփվում: Նեռվայնացնող են:


4.Էս մի տեսակը բնորոշ ա մենակ հայկական դպրոցներին: Այս տեսակը կոչվում ա «անորոշ»: Իրանք ունեն մի հատ 100 թերթանոց տետր, մաթեմի դասատուիս ասած՝ օբշի: Էդ 100 թերթում տեղավորվում են բոլոր առարկաները: Եթե իրանց դպրոցում տեսնում եք՝ իմացեք.կռիվ կա, որովհետև ուրիշ առիթով իրանք դպրոց չեն ժամանում:

5.Նորեկ: Եթե նորեկը տղա ա, դասարանի բոլոր տղերքը սկսում են դասատուներին «գժվցել»՝ այդպիսով ցանկանալով ցույց տալ նորեկ տղային, թե իրենք ի՜նչ կայֆարիկ դեմքեր են: Աղջիկներն էլ սկսում են նորեկ աղջկա պատճառով լսկտվել: Նորեկների տեսակը որոշվում է մեկ-երկու ամիս տվյալ դասարանում սովորելուց հետո:

Հաջորդ պոստը նվիրված կլինի աշակերտների ծնողների դասակարգմանը: Բաց չթողնեք 😉

Արա