Tag Archives: արև

գրքոտ արև

19 Փտր

Այսօր առավոտը լուսավոր էր:

Գիրք նվիրելու օրն էր:

Կապեցի  նոր նվեր ստացած գունավոր  շարֆս, տաք արևին խնդրեցի տաքացնի սառած մեջքս ու քայլեցի “բուկինիստ”:

Ներս մտնելուց հետո ամեն անգամվա նման  մոտեցա իմ սիրած անկյունին, վերցրի, նորից շոյեցի, շնչեցի ու տեղը դրի գիրքը. թոշակս դեռ էդքան չեն ավելացրել, աշխատանք էլ չունեմ:

Երևի ներքևից ընտրեմ մի քանիսը: Բարև  ձեզ. նրանք արդեն դեմքով գիտեն ինձ: Սկսեցի թերթել:


 

Երկու ծերունի կային կողքիս.

—Վայ, էս ինչ լավն ա, կազմը կվերականգնեմ, կնիքը ածելիով կմաքրեմ…ինչ կասես…

—Լավն ա, իմից լավն ա, թերթերն էլ ավելի բաց գույնի են..սենցը  չես ունեցել:

Վերցրին:

Գրկեցի ընտրածներս ու գնացի Կասկադ` չաղ կատվի մոտ: Արան մնացել էր քնած ու ես մենակ եմ:  Սիրահար  զույգերի մեջ  մեն մենակ նստելով գետնին  մակագրեցի, հետո Արամ Պաչյանը ինձ մի գիրք նվիրեց:

Արևի հետ քայլեցինք մինչև համալսարան: հետո անձրև եկավ ու հետո ձյուն…

Նարե

Պոետը

1 Փտր

Հնամաշ շալվարի կարճ փողքերը ամեն քայլին խփում են կոճերին, չգիտես ինչից ուրախացած վեր թռչում  ու ցուցադրում  բոլորին փշաքաղված ոտքերը, որ կապ չունեն անբնական մեծ կոշիկների հետ:

Թաքնված պոետն այդպես ամեն օր աշխատանքի է գնում  փողոցի անկյուն` գրքեր վաճառելու:

Նրա սանրվածքից  արևի հոտ է գալիս, երկար ձեռքերը գիրք են բուրում:

Նարե