Պահոց | 8:11 ե.

Թե ինչու «Բլոգ մեր մասին», այլ ոչ ազատ, համատեղ կամ իրական :)

1 Փտր

Նարե: Տեսա՞ր քո մասին գրածս:

Արա: Հա, Նար ջան: Ապրես: Լավն էր, հեսա ես էլ ուղարկեմ!

Նարե: Գրել ե՞ս արդեն:

Արա: Հա, բայց պետք ա խմբագրեմ (!) Նար, մնաց բլոգի անունը:

Նարե: Օձձձձ: Գիտեմ ես…չես գրել 😦

Արա: Գրեեել եմ!

Նարե: Գիտեմ քեզ :/

Արա: Բլոգի անուն, Նար!

Նարե: Լավ, արի միասին մտածենք..

Արա: Չի գալիս ոչ մի բան :\

Նարե: «Հայելի»

Արա: Էդ մամուլի ակումբ ա 😀

Նարե: Ծուռ հայելի

Արա: Էդ Մանումենտում ա 😀

Նարե: Աաաաաա, դե դու էլ ասա!

Արա: «Ազատ բլոգ»

Նարե: Ազատ բլոգ?!

Արա: Ընդդիմադիր ա հնչում 🙂

Նարե: Գագիկ Շամշյանի վկաներ 😀 Ար, իսկ եթե ՆԱր?!

Արա: Նյա, կարդացել եմ, որ ցանկալի չի, որ բլոգի անունը հապավում լինի: Իրական բլոգ!

Նարե: Չէ, իրականին համաձայն չեմ

Արա: Համատեղ բլոգ.օրագիր, որ վարում են 2ը 😉

Նարե: Երկրորդ մասը սիրեցի, առաջինը… :/

Արա: _____________ բլոգ.օրագիր, որ վարում են 2ը: Լրացնել բաց թողնված տեղը 😀

Նարե: Ներկիր ինքդ :Ճ

Նարե: Պայծառ բլոգ.. համատեղի մասին արդեն 2-րդ մասում ասվում ա…կամ էլ մեր մասին բլոգ կամ բլոգ մեր մասին

Արա: Էդ ուրիշ բան!

Նարե: Հա՞, բլոգ մեր մասի՞ն: Ինձ էլ ա դուր գալիս 🙂

Արա: Որոշեցինք!!!

Պոետը

1 Փտր

Հնամաշ շալվարի կարճ փողքերը ամեն քայլին խփում են կոճերին, չգիտես ինչից ուրախացած վեր թռչում  ու ցուցադրում  բոլորին փշաքաղված ոտքերը, որ կապ չունեն անբնական մեծ կոշիկների հետ:

Թաքնված պոետն այդպես ամեն օր աշխատանքի է գնում  փողոցի անկյուն` գրքեր վաճառելու:

Նրա սանրվածքից  արևի հոտ է գալիս, երկար ձեռքերը գիրք են բուրում:

Նարե

Գորգավաճառ ջազի լեգենդը

1 Փտր

Վերջերս  ջազի  հսկաների  փնտրտուքում   ես  հայտնաբերեցի   մի  անուն.   Ջորջ  Ավագյան


Պարզվում  է` այս  մարդը  եղել  է   Լուի  Արմսթրոնգի,  Բեսի Սմիթի,  Ֆլետչեր  Հենդերսոնի, Դյուկ  Էլլինգստոնի  ու էլի շատ հայտնի   ջազզմենների պրոդյուսերը: Նա ավարտել է  Յելի համալսրանը, աշխատել  Columbia Records ֆիրմայում: թողարկել է  ջազի  պատմության  լավագույն  ձայնագրությունների  վերահրատարակումների  շարքեր, որոնց շնորհիվ շրջանառության մեջ  մտավ «ալբոմ»եզրույթը: Հենց Ջորջ Ավագյանն է եղել ձայնագրության պատմության մեջ ջազային առաջին լիարժեք ալբոմի  պրոդյուսերը: Նա  հայտնի  է  նաև  ռոքի  աշխարհում. հենց նա է օգնել Columbia  ֆիրմային` ձայնագրելու այն ժամանակ նոր-նոր ծնվող ռոքը: Նա  է  եղել Գրամոֆոնային  ձայնագրության ազգային ակադեմիայի  հիմնադիրների  մեկը, որը հանձնում է «ԳՐԵՄՄԻ» մրցանակը: Պարգևատրվել է  Լենինի  շքանշանով: 2006-ին ստացել է  «Ոսկե Ջանգո» ֆրանսիական մրցանակը` «Ջազի  լեգենդ» անվանակարգում:

Այսքանից հետո ամենահետաքրքիրը. հիմա նա զբաղվում է … գորգերի  առք ու վաճառքով:
Նարե