Պահոց | 4:59 ե.

Ես ու իմ լուսավոր երաժիշտը…

6 Փտր

Ճռռռռ….

Հին պահարանի դուռն է, դժվարությամբ է թողնում իր դիրքերը…

Այսօր արդեն չեմ հիշում թե որ առավոտն է, ես ծածկում եմ նրա ոսկորները: Ինչպես միշտ արդեն ինձ հետ նոր որոշում է մի նոր բան ուտել` վերջին կտորն անպայման քսելով թևքերին:

Մենք դուրս գանք:Sա իմ սիրած պահն է, երբ պահարանում խունացած մեջքս սկսում է տաքանալ: Դե հո նույն ջահելը չեմ, գույնս գցել եմ, կոճակներս հազար անգամ արդեն փոխել:

Միայն ոչ այստեղ, խնդրում եմ, մի նստիր, ախր ես… ամեն օր խնդրում եմ չնստի…ում ես խնդրում…

Մեզ այդպես մի նայիր.. մի ժամանակ կին ունեինք.ես մաքուր էի, նա` երջանիկ, հիմա նվագում է այս փոսում…ինչ եք ասում սրան… գետնանցում:

Գալիս-անցնում եք` ինձ` երաժշտական կեղտոտ էակիս ոչինչի տեղ դնելով…

-Օրիո’րդ, ինչ կլիներ, մի ժպիտ…չէր լինի, հա… ափսոս…

Այնքան ենք նվագել, խեղճի ոսկորները հիմա ցավում են: Մթնեց:Երևի գնում ենք:

Այսօրվա վաստակը. մի մետաղադրամ ու կես ժպիտ: Իմ լուսավոր ոսկրակույտը չի էլ բարկանում մի կարգին, բայց նման օրերին մի բոլ քսմսվում ենք պատերին ու երկուսով ավելի գունաթափվում…

Լրիվ մթնեց, իսկ ես էլեկտրական լույսի տակ ավելի կեղտոտ եմ երեվում, արի գնանք….

Ճռռռռ…

Նարե