Պահոց | 5:00 ե.

Հակադպրոցական պոստ (մաս 2)

8 Փտր

Հակադպրոցական պոստերի առաջին մասը կարդացեք այստեղ: Երկրորդ մասը, ինչպես խոստացել էի, նվիրված է աշակերտների ծնողների դասակարգմանը: Առանձնացնում են 5 տեսակ: Դրանք են.

1.Տաղանդը գնահատող: Դասի, դասից հետո դաշնամուր, դաշնամուրից հետո լողի, հետո պարի: Ու եթե դպրոցում ինչ-որ միջոցառում ա, ուրեմն իրենց երեխաներն անպայման մասնակցում են ու իրանք էլ բեմի մոտ կանգնած մի 10 հատ ապարատ ու կամեռա ձեռքները նկարում են իրանց տաղանդաշատ էրեխուն:


2.Ծնողկոմիտե: Իրան ոչ մեկ չի սիրում՝ ոչ ծնողները, ոչ աշակերտները: Չեն սիրում նաև ծնողկոմիտեի երեխային, որովհետև ինքը համադասարանցիներին նայելով պոտենցիալ 1000 դրամ ա տեսնում՝ դպրոցի ֆոնդի փողը: Ծնողկոմիտեների համար առանց բուկետի կամ բոմբոներկայի ծնողական ժողով գնալը ամոթ ա: Ավել-սավոկի համար 5000 դրամ փող են հավաքում՝ կեսը իրան, մյուս կեսը՝ դասղեկի նոր շուբայի համար:

3.Ատեստատամոլ: Սովորողների մամաներն են: Եթե հանկարծ ստուգողականից կամ ինչ-որ ուրիշ բանից իրանց երեխան 4 ա ստանում, էդ կռիվ ա՝ դասղեկատնօրենախառը պատերազմ: Ու միշտ սովորողը ունենում ա մի առարկա կամ դասատու, որի հետ յոլա չի գնում: Բայց ոչինչ: 10-րդ դասարանում, հետևելով ծնողկոմիտեի օրինակին, ինքը սկսում ա էդ դասատուի համար բոմբոներկաներ բերել, բայց ոչ սովորական՝ ֆիռմըննի:

4.Անջո: Իրանք գնում են ծնողական ժողով ու պարզում, որ իրենց տղան մի ամիս ա՝ դասի չի գալիս: Ու տենց ամեն անգամ:

5.Առաջին դասարանցու մամա: Իրանք երկու անգամ են դպրոց գնում: Իրենց երեխաների պայուսակներով են ֆռֆռում, տնայիններն իրանք են անում՝ հա՛մ նկարում են, հա՛մ խնդիրներն են լուծում, մի խոսքով՝ մասծեռ նա ֆսե ռուկի: Դասղեկի հետ կարող ա կռիվ-մռիվ անեն, թե ինչի հանդեսի ժամանակ Աշոծիկի ճառը էդքան երկար էր, իսկ Մայրամիկինը էդքան կարճ:


Հաջորդ պոստը նվիրված կլինի ուսուցիչներին 😉

Արա