Վա՜յ, մի հատ էլ

1 Մյս

Բլոգերների ամենասիրած թեմաներից մեկը՝ տաքսիներ/տաքսիստներ: Բոլորս էլ ինտերնետում խոպանից նոր վերադարձած ու բնավ ոչ ի ծնե տաքսիստների մասին ուրախ պատմություններ լսած կլինենք, բայց էս փոստում անդրադառնալու ենք տաքսիների անուններին: Էս մի քանի նկարների օրինակի վրա դասակարգենք մեր տաքսիների անունները :Ճ

1.Պարզապես անուն /ամենաանմեղը/

2.Ծննդավայր /տաքսի սերվիս` զեմլյակների համար/

3.Անհասկանալի /Gunybablo, Գուգլում հավաքեցի, բերեց гани бабло :D/

4.Ընտանեկան /Ինձ թվում ա՝ Մելին դուր չի գա, եթե ինքը Գուգլում փնտրի Gay բառը/

5.Նօ քօմենթ :O

Արա

Advertisements

Սիրեցի ձեզ…

18 Ապր

Հիմա կասեք` ուր կորան էս երկուսը:

Երբ դժվար գործուղումից հետո առավոտյան /եթե կարելի է 16:30-ը առավոտ համարել/ արթնացա, միանգամից ձեզ հիշեցի: Զգացի, որ  մի ամբողջ շաբաթ չենք հաղորդակցվել:

Գործուղմանս երկար պատմությունը կարող եք կարդալ   http://www.developarmenia.blogspot.com  հասցեում:  

Գնում էինք Գյումրի` զարգացնելու Հայաստանը: /Ես “Լույս” հիմնադրամի ժուռնալիստների թիմից եմ/: Երբ ընկերներս հարցրին սեմինարները ինչ թեմայով են, ես տարակուսած ասացի. “տեխնոլոգիական գյուղատնտեսություն”: Այսպես տարակուսած էլ մնացի  առաջին մի քանի օրը:

 Երբ անցավ առաջին շփոթը, մարդիկ սկսեցին ինձ համար ուսումնասիրության առարկա դառնալ:

                                                      

Այդպիսի արժանապատիվ  բարություն ես երբեք չէի տեսել: Երբ  իսկական ՀԱՅ տղային  ավելացնեք լավ ուսում, նրբանկատություն,ու թեթև ժպիտ, կստացվի ճիշտ իմ նկարագրածը:

Այս ընթացքում ես նաև հասկացա, թե ինչպիսին է լինում իսկական նուրբ հումորը, որ  բոլորի կողմից պատմվողն  ու հասարակությանը թուլացնողը չէ: Սա  տարիների իմաստության, խորության, թանձր սիրո  արդյունք է: Սա համեմիր մի բուռ կրթող քաղաքավարությամբ, մարդկանց հանդեպ խոր հարգանքով…ստացվեց 😉

Երբ մարդն այնքան պարզ է, որ չես ուզում  ընկալել ձեր տարբեր սեռերի պատկենելը, երբ աչքերից նուրբ ճաշակ է կաթկթում,  երբ ամեն ժեստի հետ ուզում ես գրկել: Մի քիչ նուրբ հումոր ցանիր վրան. իսկն իմ ասածն է:

Երբ նրա  համարյա բոլոր սկզբունքները դեմ են քոնին, երբ  զրամանում ես, որ մեկը քո ճիշտ հակապատկերն է, բայց առավոտյան ժպիտով կարոտում ես նրա թողած մթնոլորտը:

Երբ  փշոտ է ու մոտ չի թողնում, բայց հանկարծ սկսում ես սիրել նրա  նուրբ ազնվությունը: 

Երբ թվում է, թե նա այլ մշակույթի կրող է, բայց գտնում ես թանկ մեկին:

Միգուցե դու նաև ճանաչում ես նրանց, կամ  միգուցե երբեք էլ չես ճանաչի /անշուշտ, բոլորի մասին չէ, որ պատմեցի/:Բայց  հետ գալիս, ես հասկացա, որ հարուստ եմ ևս մի քանիսով:

                                                                                                                                                                                       Նարե

Ի՞նչ անել կիրակի օրով

10 Ապր

Միշտ էնպես ա ստացվում, որ երբ մենք զբաղված ենք լինում, բողոքում ենք, իսկ երբ վրա ա հասնում Կիրակի անունով մեծն լոքշը, էլի բողոքում ենք: Ո՞նց անել, որ համ շատ ծանրաբեռնված կիրակի չստացվի համ էլ մի քիչ լիցքաթափվես:

1.Մաքրել դեսքթոփը, դարակները թափռտել ու «ուբոռկա» անելու փոխարեն թերթել հին տետրերն ու ընկնել հիշողությունների գիրկը:


2.Լայքել ընկերների հի՜ն նկարներն ու ստատուսները ու նորից ընկնել հիշողությունների գիրկը 🙂


3.Նախօրոք եղանակի տեսություն նայել (հատկապես էսօրվան ա վերաբերում) ու գնալ ինչ-որ ցուցահանդես կամ ներկայացում:

4.Ցուցակ կազմել, թե ինչ կարևոր բաներ պիտի անել առաջիկա շաբաթվա ընթացքում: Էդ մեծ հույս ա տալիս, որ երկուշաբթի օրվանից մեծ լոքշի շրջանը ավարտվում ա 😉


5.Ու վերջում ամենահեշտ ու հավես տարբերակը: Մի հատ վերմակ ենք վերցնում, թաք թեյ ու լավ ֆիլմ: Սրանից էլ հոգնելու դեպքում վերադառնալ նախորդ 4 կետերին 😀

Արա

Նախագահը պիտի ջիգյարով լինի :D

3 Ապր

Մտածում եմ՝ ինչից ա, որ ուրիշ երկրների նախագահները երգում, պարում, արտասանում են, իսկ մեր նախագահները չէ /բացի Լևոնից, որ մեկ-մեկ Ազատության հրապարակում համերգներ ա տալիս/: Էս Պուտինը կգնա MTV-ի ջահելական հաղորդմանը կմասնակցի, կերգի, իսկ մեր վարչապետը կովերի ծիծիկների մաքրությունից կխոսա:

Ես մեր այժմյան նախագահին կոստյումից բացի ոչ մի ուրիշ հագուստով չեմ պատկերացնում: Ու չեմ էլ տեսել: Չէ, տեսել եմ: Զինվորականի շորերով, էդ էլ երբ պաշտպանության նախարար էր, էդ ժամանակ: Քաղաքական գործիչը մի քիչ պիտի բաց լինի մարդկանց համար, որ մարդիկ տեսնեն նրան ու հասկանան, որ իրան կարող են վստահել իրենց խնդիրները, որ նա իրանց նման սովորական մարդ ա: Մեկ-մեկ նույնիսկ զարմանում եմ, որ մեր նախագահը ծիծաղում ա, էն էլ հազվադեպ, ասենք՝ Մեդվեդև-Սարգսյան-Ալիև եռակողմ հանդիպումների կամ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղի ժամանակ:

Մի քիչ մնացածից տարբերվում ա մեր վարչապետը: Բլոգ-մլոգ ա վարում, բլոգերներին ա հանդիպում: Լավ կլիներ մյուսներն էլ սկսեին մի քիչ ոչ ֆորմալ միջոցառումների մասնակցեին: Ես, օրինակ, գաղափար չունեմ, թե մեր պետական պաշտոնյաներն ինչ երաժշտություն են լսում: Ու ինձ էդ շատ հետաքրիր ա գոնե մենակ նրա համար, որ իրանք պետակա պաշտոնյաներ են :Ճ

Արա

here comes the sun

3 Ապր

Ամեն առավոտ մի թավշյա  սքանչելի ձայն ինձ ասում է,  որ “այստեղ է գալիս արևը”

Նրա անունն  է Նինա Սիմոնե: Ջազին հարազատ մնացած մի երգչուհի, ով նաև դաշնակահարուհի է, նաև կոմպոզիտոր:

Մինչև հայտնի լինելը, ինչպես հաճախ հանդիպող  ամերիկյան ֆիլմերում, նա նվագել է  “Ատլանտիկ սիթի” գիշերային ակումբում, մի քանի ձայնասկավառակից հետո Նինային արդեն ճանաչում էին:

Լսելով նրան տրամադրությունդ թրջվում է:

Նարե

մասիվցի փուչիկներ

2 Ապր

Ինչպես արդեն իմացաք, մի քանի օր առաջ Արոյի ծնունդն էր: Ու քանի որ էդ օրը Հայոց լեզվի քննությանը Հայրապետյանի աչքը ջուր կտրեց, բայց Արոյին չտեսավ, ես որոշեցի իմ արևին մի լաաաաաավ շնորհավորել էս դմբոյին:

Մի կերպ գտա մի խանութ, որտեղ փուչիկներ կային, առա դրանցից տասը` ամենամեծերը, ամենավառ ու ամենատարբեր գույների: Այգում մի նստարանի նստեցի ու բազում ճստո-պստոների նախանձոտ հայացքների ներքո սկսեցի  փչել դրանք /պատկերացնում եմ թե ինչքան ծիծաղելի էի էդ պահին` օդով լի թշերով/ :


Արոն ինչպես միշտ մի ժամ գալիս էր ու չէր հասնում:

Պատկերացրեք  իրավիճակ. Մասիվ, երեկոյան մի ժամ, երբ ասլան բալասիքը դուրս են գալիս քուչեն նայելու,  մի աղջիկ` հազարագույն շորերով, գլխի չափ ծաղիկը գլխին /տոնական էլի/, մի ձեռքում մածունի շիշ /մածուն ուտելն էլ չեմ հիշում ոնց խելքիս փչեց/ մյուսում  ահռելի փուչիկների փունջ: Կողքերս արդեն մի քանի սևավոր երկարեղունգ հարմարվել էին ու ինչ որ խոսում-մոսում էին: Ու Արոն էլի ուշանում ա:

Էկավ: Էդ քյառթերի ներկայությամբ ես սկսեցի երգել նրա ծնունդը, անիմաստ բացականչել և վերջապես փուչիկները նվիրեցի:

Արոն ամաչած ուզում էր ինչ որ գիտությանն անհայտ կածաններով էդ երևույթները մի կերպ հասցնել տուն ու հանկարծ ես հիշեցի, որ գազար պիտի առնեմ:

չերկարացնեմ: Ամբողջ մասիվը տեսավ ու հիացավ մեր փուչիկներով: Ինչ որ մարդիկ մտածեցին թե վաճառում ենք, մոտեցան գինը ճշտելու, ոմանք էլ փորձեցին նկարել, բայց նկարներից ոչ մեկը չստացվեց այնպես, որ քմահաճ հոբելյարը թույլ տար հրապարակել:

հետո ես երկար խնդրեցի Արոյին, որ  միասին փղերով կառուսել  նստեինք, էն էլ ում ես ասում….

Անցնելով  ծառերի տակ թառած պաչպչվող զույգերի միջով` մենք քանի գնում տխրում  էինք: Չգիտեմ ինչ, բայց կածես մի բան հասկացանք էս փոքրիկ ընթացքում:

Արևը կամաց թեքվում էր դեպի տուն, ես էլ արդեն տնից ուշանում էի: Գնացինք իրարից` համոզված, որ վաղն արդեն ուրիշ օր կլինի:Էլ ծնունդ չի լինի:

Նարե

հեփի բռդեյ

29 Մրտ

Պինգվինի նման տնգտնգալով, մի տարօրինակ ժպտացող սմայլիկ ամեն օր դուրս է գալիս տնից ծածկում դուռն ու… սիրում: Չգիտի, որ իրեն էլ են սիրում:

Ժպտալով արևին` ունքերը կիտած հասնում է աշխատանքի, հետո վազում դասի, հետո ոչինչ չի հասցնում, մոռանում է քննության օրերը, դասախոսներին դեմքով հազիվ տեղն է բերում:

Օր ու մեջ սիրահարվում է: Հետո ուրախանում  “տուպոյ ամերիկանկեքի”  վրա:

ամենապայծառ գաղափարները մեկ էլ առկայծում են էս սմայլիկի ուղեղում, բայց  հրաժարվում  է  մանդարինից:

Էս հոգնած ուսերին հանգիստ կարող ես գլուխդ դնել, մի կուշտ լացել ու համոզված լինել, որ հետո երբեք քեզ “կողոպտված”  չես զգա: Էլ երբեք չես հիշի թաց ուսը:

Ուրախ եմ որ կողքս ես, արևս:

Նարե