Հիմա կասեք` ուր կորան էս երկուսը:
Երբ դժվար գործուղումից հետո առավոտյան /եթե կարելի է 16:30-ը առավոտ համարել/ արթնացա, միանգամից ձեզ հիշեցի: Զգացի, որ մի ամբողջ շաբաթ չենք հաղորդակցվել:
Գործուղմանս երկար պատմությունը կարող եք կարդալ www.developarmenia.blogspot.com հասցեում:
Գնում էինք Գյումրի` զարգացնելու Հայաստանը: /Ես “Լույս” հիմնադրամի ժուռնալիստների թիմից եմ/: Երբ ընկերներս հարցրին սեմինարները ինչ թեմայով են, ես տարակուսած ասացի. “տեխնոլոգիական գյուղատնտեսություն”: Այսպես տարակուսած էլ մնացի առաջին մի քանի օրը:
Երբ անցավ առաջին շփոթը, մարդիկ սկսեցին ինձ համար ուսումնասիրության առարկա դառնալ:

Այդպիսի արժանապատիվ բարություն ես երբեք չէի տեսել: Երբ իսկական ՀԱՅ տղային ավելացնեք լավ ուսում, նրբանկատություն,ու թեթև ժպիտ, կստացվի ճիշտ իմ նկարագրածը:
Այս ընթացքում ես նաև հասկացա, թե ինչպիսին է լինում իսկական նուրբ հումորը, որ բոլորի կողմից պատմվողն ու հասարակությանը թուլացնողը չէ: Սա տարիների իմաստության, խորության, թանձր սիրո արդյունք է: Սա համեմիր մի բուռ կրթող քաղաքավարությամբ, մարդկանց հանդեպ խոր հարգանքով…ստացվեց
Երբ մարդն այնքան պարզ է, որ չես ուզում ընկալել ձեր տարբեր սեռերի պատկենելը, երբ աչքերից նուրբ ճաշակ է կաթկթում, երբ ամեն ժեստի հետ ուզում ես գրկել: Մի քիչ նուրբ հումոր ցանիր վրան. իսկն իմ ասածն է:
Երբ նրա համարյա բոլոր սկզբունքները դեմ են քոնին, երբ զրամանում ես, որ մեկը քո ճիշտ հակապատկերն է, բայց առավոտյան ժպիտով կարոտում ես նրա թողած մթնոլորտը:
Երբ փշոտ է ու մոտ չի թողնում, բայց հանկարծ սկսում ես սիրել նրա նուրբ ազնվությունը:
Երբ թվում է, թե նա այլ մշակույթի կրող է, բայց գտնում ես թանկ մեկին:
Միգուցե դու նաև ճանաչում ես նրանց, կամ միգուցե երբեք էլ չես ճանաչի /անշուշտ, բոլորի մասին չէ, որ պատմեցի/:Բայց հետ գալիս, ես հասկացա, որ հարուստ եմ ևս մի քանիսով:
Նարե
Tags: "Լույս" հիմնադրամ, մարդիկ, սիրեցի